Սնունդը և առողջությունը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ:
ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար, Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ Արմինե Հակոբյանը նշում է, որ սննդային ալերգիայի զարգացման ռիսկը մեծ է այն անձանց մոտ, ովքեր ունեն ալերգիա ունեցող ընտանիքի անդամներ:
Ախտանիշները կարող են ի հայտ գալ, նույնիսկ տվյալ սննդի չնչին քանակի օգտագործումից:
«Շատ ալերգեններ կարող են առաջացնել գերզգայունության ռեակցիաներ անգամ այն բանից հետո, երբ դրանք եփվել են կամ մարսվել են աղիքներում: Կան որոշ բացառություններ: Օրինակ՝ որոշ ալերգեններ (սովորաբար մրգեր կամ բանջարեղեն) ալերգիկ ռեակցիայի պատճառ են դառնում միայն հում վիճակում ուտելու դեպքում: Ախտանիշները սովորաբար սահմանափակվում են բերանով և կոկորդով»,- մանրամասնում է բժիշկը:
Նրա փոխանցմամբ` ամենատարածված սննդային ալերգեններն են՝ կովի կաթում պարունակվող սպիտակուցները, ձուն, գետնանուշը, ցորենը, սոյան, ձուկը, ծովամթերքը և ծառի ընկույզը:
Որոշ սննդային խմբերում, հատկապես ծառի ընկույզների և ծովամթերքների դեպքում, սննդի ընտանիքի մեկ անդամի նկատմամբ ալերգիան կարող է հանգեցնել նույն խմբի մյուս անդամների նկատմամբ ալերգիայի զարգացման: Սա հայտնի է որպես խաչաձև գերզգայունություն:
Խաչաձև գերզգայունությունը այդքան էլ բնորոշ չէ կենդանական ծագման սննդին: Օրինակ՝ կովի կաթից ալերգիա ունեցող պացիենտները սովորաբար կարող են ուտել տավարի միս, ինչպես նաև ձվից ալերգիա ունեցողները կարող են ուտել հավի միս:
Խեցեմորթների (shellfish) հետ խաչաձև գերզգայունության ռեակցիա են առաջացնում հիմնականում խեցգետնակերպերը (crustaceans) (ծովախեցգետին (shrimp), խեցգետին (crab), լոբստեր): Խեցեմորթների հետ խաչաձև գերզգայունություն առաջացնում են նաև մոլյուսկները (կակղամորթ (clams), միդիա): Երբեմն մարդիկ ալերգիա են ունենում երկու տեսակի խեցեմորթների նկատմամբ:
Սննդի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների ախտանիշներ
Ալերգիկ ռեակցիաների ախտանիշները հիմնականում նկատվում են մաշկի վրա (ցան, քոր, մաշկի այտուցվածություն): Ստամոքսաղիքային ախտանիշները կարող են ներառել փսխում և լուծ: Շնչառական ախտանիշները կարող են ուղեկցել մաշկային և ստամոքսաղիքային դրսևորումներին, բայց սովորաբար առանձին չեն արտահայտվում:
Ծանր ալերգիկ ռեակցիաներ
Անաֆիլաքսիան արագ զարգացող ծանր ալերգիկ ռեակցիա է: Առանց անհապաղ բժշկական օգնության ցուցաբերման՝ էպինեֆրինի (ադրենալինի) ներարկում և մասնագետի օգնություն, անաֆիլաքսիան կարող է մահացու լինել: Հետագա հսկողությունը ալերգոլոգ/իմունոլոգի կողմից պարտադիր է:
Անաֆիլաքսիայի սիմպտոմները կարող են ներառել՝ դժվարացած շնչառություն, գլխապտույտ կամ գիտակցության կորուստ: Եթե Դուք ունեք այս սիմպտոմներց որևէ մեկը, անհապաղ դիմեք բժշկական օգնության (զանգահարել 911): Մի սպասեք, որպեսզի տեսնեք արդյոք ինքնուրույն կանհետանան սիմպտոմները թե ոչ:
Ախտորոշում
Ալերգոլոգը լավագույն որակավորված մասնագետն է սննդային ալերգիան ախտորոշելու համար: Ձեր ալերգոլոգը մանրակրկիտ կուսումնասիրի հիվանդության պատմությունը և կանցկացնի ֆիզիկալ քննություն: Ձեզ կարող են հարցնել սննդի պարունակության, ախտանիշների հաճախականության, սեզոնայնության, ծանրության և բնույթի, ինչպես նաև սննդամթերքի օգտագործման և ցանկացած ռեակցիայի միջև ընկած ժամանակահատվածի մասին:
Մաշկային թեստերը կարող են որոշել, թե որ մթերքները, եթե այդպիսիք կան, կարող են առաջացնել ալերգիայի ախտանիշները: Մաշկային փորձի ժամանակ սննդային էքստրակտի փոքր քանակ դրվում է մեջքին կամ ձեռքին: Եթե 20 րոպեի ընթացքում առաջանում է բշտիկ կամ ցան, դա վկայում է հնարավոր ալերգիայի մասին: Եթե բշտիկ կամ ցան չի զարգանում, ուրեմն թեստը բացասական է: Հազվադեպ է, երբ բացասական մաշկային թեստ ունեցող անձը ունենա IgE-միջնորդված սննդային ալերգիա:
Որոշ դեպքերում, ինչպիսին է ծանր էկզեման, մաշկային թեստը հնարավոր չէ անցկացնել: Այդ դեպքում խորհուրդ է տրվում արյան անալիզ: Կեղծ դրական արդյունքներ կարող են լինել և մաշկային թեստի, և արյան քննության ժամանակ: Ախտորոշումը հաստատելու համար հաճախ պահանջվում է սննդով հրահրման թեստ: Թեստը իրականցվում է սննդամթերքը բժշկական պայմաններում օգտագործելու միջոցով՝ որոշելու, արդյոք այդ սնունդը ռեակցիա առաջացնում է թե ոչ:
Ալերգիկ ռեակցիաների վերացումը տարիքին զուգընթաց
Շատ երեխաների մոտ մեծանալուն զուգընթաց վերանում է կովի կաթից, ձվից, սոյայից և ցորենից ալերգիկ սենսիբիլիզացիան, նույնիսկ ծանր ռեակցիաների պատմության դեպքում:
Երեխաների մոտավորապես 20%-ի մոտ ժամանակի ընթացքում վերանում է գետնանուշի նկատմամբ գերզգայունությունը և 9%-ի մոտ՝ ծառի ընկույզի նկատմամբ: Ձեր ալերգոլոգը կօգնի ձեզ իմանալ, թե որ տարիքում երեխայի մոտ կարող են վերանալ ալերգիկ ռեակցիաները:
Բուժում
Սննդային ալերգիաների լավագույն բուժումը, ալերգեններից խուսափելն է: Թեև ապացուցվել է, որ գետնանուշի կարագի միայն հոտը գերզգայունության ռեակցիա չի առաջացնում, սակայն երբեմն սննդային ալերգենները կարող են տարածվել օդում հատկապես գոլորշու մեջ և առաջացնել ռեակցիաներ: Օդային տարածվող սննդային ալերգեններից ամենահավանական ռեակցիայի առաջացում դիտվում է ծովամթերքի եռացման ժամանակ:
Սնունդն ուտելուց առաջ միշտ հարցրեք տվյալ սննդի բաղադրատոմսի մասին:
Ուշադիր կարդացեք սննդային պիտակները: ԱՄՆ-ն և շատ այլ երկրներ պահանջում են, որ պիտակների վրա պոտենցիալ ալերգեն նյութերը գրված լինեն բոլորի համար հասկանալի բառերով, օրինակ՝ կազեին գիտատեխնիկական տերմինի փոխարեն կաթ:
Միշտ ունենալ և իմանալ, թե ինչպես կիրառել ներարկվող էպինեֆրինը (ադրենալին) և հակահիստամիններ անհապաղ ռեակցիաների բուժման համար: Սովորեցրեք ընտանիքի անդամներին և այլ մարդկանց, ինչպես օգտագործել էպինեֆրինը, կրեք ID թևնոց, որը նկարագրում է Ձեր ալերգիան: Ռեակցիայի առաջացման դեպքում դիմեք շտապ օգնության բաժանմունք, նույնիսկ ախտանիշների անհետացման պարագայում: Այնուհետև ստացեք հետագա հսկողություն ալերգոլոգի կողմից:
Օգտակար խորհուրդներ
- Ամենատարածված սննդային ալերգեններն են կովի կաթում պարունակվող սպիտակուցները, ձուն, գետնանուշը, ցորենը, սոյան, ձուկը, ծովամթերքը և ծառի ընկույզը:
- Ալերգոլոգը լավագույն որակավորված մասնագետն է սննդային ալերգիան ախտորոշելու համար: Ալերգոլոգի կողմից իրականացվող թեստերը հաճախ օգնում են պարզել, թե արդյոք որ մթերքներն են առաջացնում Ձեր ախտանիշները:
- Որոշ սննդային ալերգիաներ տարիքին զուգընթաց կարող են վերանալ:
- Սննդային ալերգիաների լավագույն բուժումը, ալերգեններից խուսափելն է:
- Սնունդն ուտելուց առաջ միշտ հարցրեք տվյալ սննդի բաղադրատոմսի մասին, ուշադիր կարդացեք սննդային պիտակները:
Զգացեք լավ: Ապրեք առողջ:
Ալերգոլոգ/իմունոլոգը, հաճախ կոչվում է ալերգոլոգ, մանկաբույժ կամ թերապևտ է, որն ունի նվազագույնը երկու լրացուցիչ տարվա մասնագիտացում, այնպիսի խնդիրների ախտորոշման և բուժման համար, ինչպիսիք են՝ ալերգիաները, ասթման, աուտոիմուն և իմունապակասուրդային հիվանդությունները:
Ճիշտ խնամքը կարող է զգալիորեն մեղմել ալերգիկ հիվանդությունների ընթացքը:
Այցելելով ալերգոլոգին՝ Դուք կարող եք ակնկալել ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժման ծրագիր և կրթական տեղեկատվություն, որը կօգնի Ձեզ կառավարել Ձեր հիվանդությունը:
Աղբյուր՝
American Academy of Allergy Asthma & Immunology
www.aaaai.org
09.01.2023 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ